factor.am: Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում քննարկել են երկկողմ հարաբերությունները և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահականը։
«Զրույցի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
«Նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ ոլորտներում, պաշտպանական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային խնդիրներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի մանրամասն` factor.am – ում։