Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը: Այս նասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ 

Գործընկերները քննարկել են Հայաստանում եւ Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակին առնչվող մանրամասներ: Հիմնականում անդրադարձ է եղել 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողություններին:

Մեկ ժամից ավելի տեւած հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է արցախցի գործընկերներին հուզող հարցերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով