Ալեն Սիմոնյանի մեքենային ուղեկցող 3 «Տոյոտաներ» գնելու որոշումը չեղարկվել է. ԱԺ-ն ձեռնպահ է մնացել այդ գնումից ու 54 մլն ծախսելուց |aravot.am|

aravot.am: Կառավարությունը ապրիլի 7-ին որոշել էր գումար հատկացնի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցող Toyota RAV 4 մոդելի ամենագնաց երեք ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այս որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, սոցցանցերում:

Aravot.am-ը ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդեն գնվե՞լ են այդ մեքենաները, որքա՞ն գումար է հատկացվել վերջնարդյունքում: Նա պատասխանեց, որ Toyota RAV 4 մոդելի այդ մեքենաների գնման գործընթացը չի իրականանալու, որոշել են ձեռնպահ մնալ նման քայլից:

 

Առավել մանրամասն՝ aravot.am-ում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով