ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-9-ը աշխատանքային այցով գործուղվել է Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն):
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:
Պատվիրակության կազմում են նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նույն խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Այս ընթացքում Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: