Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կհաղթի Տիգրան Ավինյանը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կհաղթի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը:  

«Այն բարեփոխումները, որոնք արվել են ու արվում են Երևանում, ակնհայտ են։ Կառավարության կողմից հատկացվել են գումարներ, որոնց շնորհիվ վերելակներ են վերանորոգվում, ավտոբուսներ են բերվում, կանաչապատում է իրականացվում, շենքեր են վերանորոգում։ Այդ ամենն անում է Կառավարությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը հիշեցրեց 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: «Ես վստահ եմ՝ եթե եկող շաբաթ ընտրություններ լինեն, ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան պատերազմից հետո եղած ընտրությունների ժամանակ էր: Մոռանո՞ւմ եք, որ պատերազմից հետո, որ ամենամեծ ցավն էր բոլորի համար, մենք 54 տոկոս ձայն հավաքեցինք, ո՞վ էր դրան հավատում»,- ասաց Սիմոնյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով