Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար․ մարզադաշտից կհետեւի Աշխարհի առաջնությանը |news.am|

news.am: Պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Կատար մեկնող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարզադաշտից կհետեւի ընթացող Աշխարհի առաջնությանը։ Այս մասին ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Ալեն Սիմոնյանը Կատարի պետության խորհրդարանի ղեկավարից հրավեր է ստացել Աշխարհի առաջնության խաղի մասնակցելու։ Կոնկրետ որ խաղն է, այս պահին չեմ կարող ասել։ Մասնակցելու են նաեւ այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ»,- նշեց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով