Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ պաշտոնում վերընտրվելու առթիվ։

Այս մասին նշված է Ալեն Սիմոնյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Շնորհավորանքներս և մաղթանքներս Ռոբերտա Մեցոլային՝ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։

Եվրոպական խորհրդարանի մեր բարեկամների աջակցությամբ ակնկալում ենք խորացնել գործընկերությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև և իրականացնել համատեղ նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների առավել սերտացմանը», – նշված է ԱԺ նախագահի գրառման մեջ։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով