Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը X-ի իր էջում շնորհավորել է Լյուքսեմբուրգի Ազգային տոնի կապակցությամբ․

«Իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները լյուքսեմբուրգյան գործընկերներին և ժողովրդին Լյուքսեմբուրգի Ազգային տոնի՝ Նորին Մեծություն Մեծ Դքսի ծննդյան օրվա առթիվ:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Պատգամավորների պալատի նախագահին` Կլոդ Վիզլերին վերջերս Հայաստան կատարած արդյունավետ պաշտոնական այցի համար, Հայաստանին էական աջակցության և բովանդակային քննարկումների համար, որը մենք համարում ենք կարևոր էջ մեր երկկողմ հարաբերություններում՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա», – նշված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով