Ալեն Սիմոնյանը կարծում է՝ ՀՀ-ն պետք է մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին |1lurer.am|

1lurer.am: Կարծում եմ, որ Հայաստանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պետք է մասնակցի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, որտեղ Հայաստանը ստանձնելու է ԵԱՏՄ նախագահությունը: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության մասին հարցին:

«Մենք ԵԱՏՄ նախագահող երկիր ենք դառնում: Որոշում այս պահին չկա: Բայց անձամբ ես կարծում եմ, որ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի, քանի որ մենք այս կառույցի նախագահությունն ենք ստանձնում: Եվ դա այս պահի դրությամբ մեր տնտեսական միջավայրն է ապահովում»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով