Ալեն Սիմոնյանը Ժնևում բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է միջխորհրդարանական հարաբերությունների հարցեր

ԱԺ լրատվական բաժնից հայտնում են՝ հոկտեմբերի 12-16-ն Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայում էր: Ժնևում կայացավ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը, որի ընդհանուր քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպումներ ունեցավ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի և Ֆրանսիայի, Դանիայի ու Հնդկաստանի պատվիրակությունների ղեկավարների հետ:

Քննարկվեցին բազմակողմ օրակարգային թեմաներից մինչև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով