ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի տան վրա տեղի ունեցած հարձակումը։ Այս մասին ԱԺ նախագահը գրառում է արել Թվիթերում․
«Ես խստորեն դատապարտում եմ Սան Ֆրանցիսկոյում Նենսի Փելոսիի տան վրա հարձակումը ։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում անխոհեմ հարձակման հետևանքով վիրավորված հարգարժան Փոլ Փելոսիին»,- գրել է Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը հարձակում է տեղի ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի Սան-Ֆրանցիսկոյում գտնվող առանձնատան վրա։ Տուժել է նրա ամուսինը՝ Փոլ Փելոսին։