Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում Մեքսիկայի դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 18-ին ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ կողմերը երկուստեք շահագրգռվածություն են հայտնել համագործակցությունն ակտիվացնելու և խորացնելու հարցում:

«Զրույց է ծավալվել հետպատերազմյան իրադրության և Լաչինի միջանցքի ճգնաժամի շուրջ: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Մեքսիկայի ներկայացուցչի հայտարարությունն ու Մեքսիկայի դիրքորոշումը: Միաժամանակ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատում կայացած հանդիպմանն Ադրբեջան-Մեքսիկա բարեկամական խմբի նախագահի կողմից Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբայովին 2020 թվականի պատերազմում ունեցած հաղթանակի համար շնորհավորելը հակասում է Մեքսիկայի՝ ուժի չկիրառման, բանակցությունների միջոցով հակամարտությունների կարգավորման և չմիջամտելու պաշտոնական դիրքորոշմանը:

Կողմերը կարևորել են խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

Մեքսիկացի գործընկերը նշել է, որ Հայաստանից սովորելու շատ հետաքրքիր բաներ կան՝ հավելելով, որ համատեղ աշխատանքային օրակարգը կհեշտացնի փորձի փոխանակումն ու կակտիվացնի հաղորդակցման արդյունավետությունը»,- ասվում է ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

 

Լուսանկարը՝ ԱԺ պաշտոնական կայքից

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով