ԱԺ-ում միջադեպ տեղի ունեցավ Աղազարյանի՝ ՌԴ-ին ուղղված կոչից հետո

ՀՀ ազգային ժողովում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ելույթի ժամանակ նշեց, թե ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներով փորձ է արվում խորացնել հակառուսական տրամադրությունները, և հայտարարեց. «Ռուսական կողմին կոչ եմ անում չտրվել մեր սադրանքներին»:

Այս հայտարարությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները տեղից սկսեցին բղավել Աղազարյանի վրա, հնչեցին հայհոյանքներ, ինչից հետո Հովիկ Աղազարյանը շիշը նետեց ՔՊ պատգամավորների ուղղությամբ:

Իրավիճակը փորձում էր հանդարտեցնել նիստը վարող Հակոբ Արշակյանը: Նա Աղազարյանին դահլիճից դուրս հրավիրեց, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանին էլ նախազգուշացում հայտարարեց:

Վերջինս իր ելույթի ժամանակ ասաց. «Կիրկորովով ու Սոբչակով չեղավ, Աղազարյանի՞ն եք ուղարկել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով