Այսօր պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի, որի օրակարգում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև ԿԸՀ 6 անդամների ընտրության հարցն է։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Վերջինս ՔՊ խմբակցության անդամ էր․ նա օրեր առաջ վայր էր դրել պատգամավորական մանդատը, նաև դադարեցրել էր անդամակցությունը ՔՊ կուսակցությանը։
ԿԸՀ անդամների պաշտոնում առաջադրվել են Աննա Գրիգորյանի, Ժիրայր Կարապետյանի, Նունե Հովհաննիսյանի, Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի, Արուսյակ Տերչանյանի թեկնածությունները։