ՀՀ ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստերի աշխատանքները։ Նիստի սկզբում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թ․-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։
Ազգային ժողովը փակ քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին։
Գրիգորյանն ընտրվեց 75 կողմ, 0 դեմ ձայներով։ Նա երդմամբ ստանձնեց պարտականությունները։
Այդ պաշտոնում նրան առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
ԲԴԽ անդամի ընտրության հարցը Ազգային ժողովը քննարկել է երեկ՝ դեկտեմբերի 6-ին։ Հայկ Գրիգորյանը իր ելույթում ընդգծել էր՝ ընտրվելու դեպքում պարտավորվում է պարտականությունները իրականացնել օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա։