Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Նրանք ընտրվել են 67 կողմ, 0 դեմ ձայներով։
Այդ պաշտոնում նրանց առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Կարեն Անդրեասյանը զբաղեցնում էր Արդարադատության նախարարի, Երանուհի Թումանյանցը՝ Արդարադատության փոխնախարարի պաշտոնը։