ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների անդամները ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց |news.am|

news.am: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում։

Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի՝ Կառավարությունում այս պահին տեղի է ունենում դատական բարեփոխումներին վերաբերող միջոցառում, որին մասնակցում են նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, սակայն ընդդիմադիր խմբակցությունների անդամները հրավիրված չեն այդ հանդիպմանը։

«Գործընկերներիս հետ ցանկություն հայտնեցինք մասնակցել եւ ներկայացնել Հայաստանում դատական իշխանության իրական իրավիճակը։ Խոսել քաղաքական հայացքների համար բանտարկված անձանց մասին, ոստիկանական բռնություններից»,– ասաց Մամիջանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով