Ազգային ժողովը ժամը 18։30-ից պետք է շարունակեր իր աշխատանքները, սակայն ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի կոչով, հաշվի առնելով սահմանային լարված իրավիճակը, բոլոր պատգամավորները հանեցին իրենց ելույթները, հանվեցին նաև եզրափակիչ ելույթները։ Խորհրդարանը հերթական աշխատանքները կշարունակի վաղը։
Նշենք, որ օրակարգային հարցերից այսօր քննարկվել են ՄԻՊ-ի ընտրության և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցերը։ Վերջին հարցի համար Խորհրդարան էր ժամանել գլխավբոր դատախազ Աննա Վարդապետյանը։