ԱԺԲ նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ Փելոսիի այցի առիթով ողջույնի հավաք իրականացրին

Պաշտոնական այցով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: 

«Ազգային-ժողովրդավարական բևեռի» նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ Փելոսիի այցի առիթով ողջույնի հավաք իրականացրին։

«Ոչ մի ռուսի վրա մենք հույս դնել չենք կարող, չենք էլ կարողացել։ Դա եղել է մոլորություն։ Ես վստահ եմ, որ միայն Ամերիկան կարող է մեզ օգնել այս հարցում»,- նշեց հավաքի մասնակիցներից մեկը։

Փելոսիին դիմավորելուց հետո ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը նշեց․ «Տիկին Փելոսին համոզվեց, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր հավատում են ԱՄՆ-ին, վստահում են ԱՄՆ-ին և լի են վճռականությամբ՝ ապագաղութացնելու մեր երկիրը։ Սա իրոք պատմական իրադարձություն է՝ առանց որևէ չափազանցության, որովհետև Հայաստանի պատմության առավել ևս վերջին 30 տարիների ընթացքում նման բարձրաստիճան այց չի եղել, առավել ևս, որ էս այցը տեղի է ունենում վերջին ռուս-թուք-ադրբեջանական ագրեսիայի ֆոնին։ Ինչպես տիկին Փելոսին իր համարձակ և վճռական այցով Չինաստանին զգուշացրեց Թայվանի հարցում, այնպես էլ հիմա Ռուսաստանին, Թուրքիային և Ադրբեջանին է զգուշացնում Հայաստանի հարցով»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով