ԱԺԲ հանրահավաքի մասնակիցները գնացին ԱԺ, ապա՝ Ֆրանսիայի հրապարակ

ԱԺԲ հանրահավաքի մասնակիցները կառավարական առանձնատան մոտից շարժվեցին Ազգային ժողովի շենք, որտեղ, ԱԺ ճաղավանդակներին մագլցելով, փորձեցին վերև բարձրանալ, սակայն ոստիկանները խոչընդոտեցին, ինչից հետո քաշքշուկ սկսվեց ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ 

Իրավիճակի հանդարտեցումից հետո հանրահավաքի մասնակիցները Բաղրամյան պողոտայով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ, ինչպես հայտարարեց ԱԺԲ վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը, կշարունակեն իրենց հանրահավաքը։

Հիշեցենք, որ հավաքի մասնակիցներն ավելի վաղ Ազատության հրապարակում էին, որտեղից երթով գնացել էին Ռուսաստանի դեսպանատուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով