ԱԺԲ երեկվա բողոքի ակցիայից 96 անձ բերվել է ոստիկանություն

«Ազգային ժողովրդական բեւեռ»-ի երեկվա բողոքի ակցիայից 96 անձ բերվել է ոստիկանություն ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար (ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդված)։ Այս մասին «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան հայտնեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

Բոլորը բաց են թողնվել թե ոչ՝ այս պահին հայտնի չէ․ Գաբրիելյանը խոստացավ հայտնել ավելի ուշ։

Հիշեցնենք, որ երեկԱզգային – Ժողովրդավարական Բևեռը հավաք էր իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 

Բևեռը հայտարարություն էր տարածել, նշելով, որ ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:

 «Մեր ունեցած տեղեկություններով՝ Կենտրոնի բաժնում Բևեռի աջակիցներին ծեծի են ենթարկել»,- ասված էր հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով