ԱԹՍ-ների հարձակում կամ պայթյուն Ջանկոյում. ռուսական և ուկրաինական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Ղրիմում տեղի ունեցածը |armenpress.am|

armenpress.am: Ղրիմի Ջանկոյ քաղաքում տեղային մակարդակի արտակարգ դրություն է մտցվել: 

Քաղաքային վարչակազմի ղեկավար Իգոր Իվինը հայտնել է, որ քաղաքում մարտի 20-ի երեկոյան անօդաչու թռչող սարքեր են խոցվել, մեկ մարդ վիրավորվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նաև վնասվել են էլեկտրացանցերի մի քանի օբյեկտներ: Իվինը հայտնել է, որ Ջանկոյի երկու փողոցներում հայտնաբերվել են ԱԹՍ-ների բեկորներ:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն իր հերթին հայտնել է, որ հետաքննում է դեպքի հանգամանքները։

«Նախնական տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են տնային տնտեսություն և խանութ, մեկ մարդ վիրավորվել է: Բոլոր խոցված անօդաչուների թիրախը եղել են քաղաքացիական օբյեկտները», – ասվում է Քննչական կոմիտեի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրությունում:

Իսկ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «ժամանակավորապես բռնակցված Ղրիմի հյուսիսում գտնվող Ջանկոյ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացել են ռուսական «Կալիբր ՆԿ» թևավոր հրթիռներ, երբ դրանք տեղափոխվում էին երկաթուղով:

Միևնույն ժամանակ, Կիևը չի հաստատում և չի հերքում իր մասնակցությունը ենթադրյալ հարվածին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով