ԱԷՄԳ-ի ղեկավարը ժամանել է Թեհրան

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ուրբաթ  ժամանել է Իրանի մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Գրոսիին դիմավորել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։

Ավելի վաղ՝ մարտի 2-ին, Fars գործակալությունը հայտնել էր, որ Գրոսին Թեհրան ժամանելուն պես կհանդիպի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի «տարբեր հարցեր»։ Euronews հեռուստաընկերությունն էլ հաղորդել է, որ ԱԷՄԳ-ի ղեկավարը նախատեսում է հանդիպել նաև նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ՝ քննարկելու Իրանի միջուկային գործարքի շուրջ «երկխոսության վերսկսումը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով