ԱԷՄԳ բանաձևը կոչ է անում Ռուսաստանին զորքը դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից |1lurer.am|

1lurer.am: Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունում կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Ռուսաստանին զորքը դուրս բերել Զապորոժիեի ատոմակայանից և «դադարեցնել բոլոր գործողություններն» ուկրաինական միջուկային օբյեկտներում՝ հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունը, գրում է РИА Новости-ն։

«ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի այսօրվա նիստում ընդունվեց ոչ պրոֆեսիոնալ կազմված բանաձև, որը դուրս է գործակալության մանդատի շրջանակից և պարունակում է փաստացի սխալներ Ուկրաինայում միջուկային անվտանգության, ֆիզիկական միջուկային անվտանգության և Ուկրաինայում երաշխիքների վերաբերյալ: Սա ևս մեկ քայլ է ԱԷՄԳ-ի աշխատանքի քաղաքականացման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ դիվանագիտական ​​աղբյուրների՝ համապատասխան բանաձևը ներկայացրել են Կանադան և Ֆինլանդիան։ Փաստաթղթին աջակցել են 35 երկրից 24-ը, դեմ են քվեարկել Ռուսաստանը և Չինաստանը։ Վիետնամը, Հնդկաստանը, Քենիան, Նամիբիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Հարավային Աֆրիկան ձեռնպահ են մնացել, Բուրունդիի և Լիբիայի պատվիրակությունները չեն մասնակցել քվեարկությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով