ԱԶԲ պատվիրակությունը մոնիթորինգ կանցկացնի մի շարք ոլորտներում. հանդիպում ՏԿԵ նախարարությունում

ՀՀ ՏԿԵ նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ հանդիպում-քննարկում են ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության ներկայացուցիչների հետ, որի ՀՀ այցելության նպատակը մի շարք ոլորտների մոնիթորինգի, հաշվետվողականության և ստուգման (MRV) գործիքակազմերի ուսումնասիրումն ու աջակցումն է։
 
Խոսելով էներգետիկայի, տրանսպորտի, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող քաղաքականություններից՝ կողմերն առանձնացրել են ոլորտային և օրենսդրական մի շարք առաջնահերթություններ, որոնք աշխատանքի կառավարումն ավելի արդյունավետ են դարձնում։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանն ուղղված քայլերը վերոհիշյալ ոլորտներում, մանրամասն ներկայացվել են հանրային տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ հանրային տրանսպորտի մարզային միասնական ցանցի, ինչպես նաև էլեկտրական տրանսպորտային համակարգի ընդլայնմանն ուղղված միջոցառումները։ Միաժամանակ մանրամասն քննարկվել են հանրապետությունում աղբահանության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումները, որոնց կիրառումը հնարավորություն կտա նաև մշտադիտարկել ջերմոցային գազերի արտանետումների քանակը, ինչպես նաև կիրառվող գործիքակազմերը կնպաստեն ոլորտի կայացմանը։
 
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորաբաժանումների ղեկավարների հետ առանձին հանդիպումներ ունենալու հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով