Ադրբեջանի ԱԳՆ-ն Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ կատարված մահափորձի մեջ մեղադրում է Իրանին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ իրականացված ահաբեկչության հետաքննության սկզբնական հետքերը մատնանշում են Իրանը»։
Հիշեցնենք, որ Բաքվի թաղամասերից մեկում անհայտ անձինք ավտոմատներից կրակ են բացել Միլլի Մեջլիսի պատգամավոր, «Մեծ վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ֆազիլ Մուստաֆայի վրա։
Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Մեշհուր Մամեդովի հայտարարել էր, որ «պատգամավորի դեմ ահաբեկչությունն իրականացվել է արտաքին ուժերի կողմից»՝ նպատակ հետապնդելով խարխլել Ադրբեջանում կայունությունը։ Նրա խոսքով՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից և մի շարք այլ գործողություններից հետո այլ վարկածների վերաբերյալ կասկածներ չկան․ «Բոլորը գիտեն, որ Հայաստանի հետ մեկտեղ, սադրանքներ իրականացնող, և դա արդեն բացահայտ ցույց տվող ևս մեկ պետություն կա, և դա Իրանն է»,- ասել է նա։