Ադրբեջանում հանդիպում են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները

Աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին տեղեկանում են Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունից։ 

Ըստ հաղորդագրության՝ Հասանովը Հուլուսի Աքարին է ներկայացրել օպերատիվ իրավիճակը, որը ստեղծվել է «հայկական կողմի սադրանքներից ու Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների վճռական պատասխան գործողություններից հետո»։ 

«Հանդիպմանը հատուկ նշվել է ԶՈՒ անձնակազմի մասնագիտական ​​մակարդակի հետագա բարձրացման նպատակով համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ քննարկվել են նաև երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով