Ադրբեջանն ու Թուրքիան միշտ միասին են. Բայրամովը և Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր |1lurer.am|

1lurer.am: Լեհաստանում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:

Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր:

Հանդիպումից հետո Բայրամովը Թվիթերի միկրոբլոգում գրել է, որ թուրք գործընկերոջ հետ անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրության հարցերի: Նա ընդգծել է՝ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ միասին են՝ մեկ ազգ, երկու պետություն։

Չավուշօղլուն էլ հայտարարել է, թե ադրբեջանցի «եղբոր» հետ քննարկել են հետագա քայլերը։ «Անկարան և Բաքուն միշտ միասին են՝ ձեռք-ձեռքի տված»,- շեշտել է թուրք դիվանագետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով