Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից․ իշխանական պատգամավոր |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից։

Հարցին, թե ինչո՞ւ Ջերմուկի կամ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող այլ հատվածից չսկսվեց սահմանազատումը, Խաչատրյանը պատասխանել է․ «Որովհետև չուզեցին, այդտեղից [Տավուշից] ուզեցին»։

«Շատ մեծ խնդիր է եղել սահմանազատումն ինչ-որ մի տեղից սկսել, որովհետև բանակցություններ չկային և պատերազմի վտանգ կար։ Մի դրական բան եղավ՝ որոշվեց սկսել սահմանազատումը։ Հիմա Ադրբեջանն առաջարկել է սկսել հյուսիսային սահմանից, սկսել ենք»,- ապրիլի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավորը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով