Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել |factor.am|

factor.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է Բրունսումում տեղակայված ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեֆան Ֆիքսի հետ, որն այցով գտնվում է Բաքվում։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Վելիևը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները ներկայում բարձր մակարդակի վրա են։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը կշարունակվի փոխշահավետ լինել, արդյունավետ հանդիպումները կշարունակվեն։

Վելիևը հատկապես նշել է ՆԱՏՕ-ի օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի շրջանակում Հյուսիսատլանտյան դաշինքի զգալի ներդրումն ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատրաստման գործում։ Ֆիքսն իր հերթին գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած հերթական այցի կապակցությամբ՝ ընդգծելով Բաքվի հետ հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը։

Նա դրական է գնահատել ադրբեջանական բանակի զինծառայողների մասնագիտական ​​գործունեությունը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակում խաղաղապահ առաքելություններում և այլ ոլորտներում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով