Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է.
APA-ի թուրքական թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան և Վրաստանը, որպես տարածաշրջանային երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ուղղությամբ։