Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ հարցեր |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ՝ հայտնել են Բաքվում Իսլամական Հանրապետության դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների նախագահների՝ նոյեմբերի 9-ին Տաշքենդում կայացած բանակցությունների ընթացքում: Մասնավորապես, կողմերը տեղեկություններ են փոխանակել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանը Իրանին կապող Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով երկաթուղային հաղորդակցության գործարկման ենթակառուցվածքային ծրագրերի համաժամացման ընթացքի մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով