Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակավայրերի կրած վնասները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակավայրերի կրած վնասները գրեթե ամբողջությամբ վերականգնվել  են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Ունենք 4 մասնակի փլուզված տներ, վերականգնման ոչ ենթակա տներ, որոնց նախագծանախահաշվային աշխատանքներ են իրականացվում։ Առաջիկայում կունենանք հստակ պատկեր և կհասկանանք, թե ինչքան գումար է պետք, որպեսզի այդ տները վերականգնվեն։ Անասուններ կորցրած բնակիչներին ևս աջակցություն է տրամադրվել և գրեթե ամբողջությամբ վերականգնվել են նրանց կրած վնասները»,- ասաց Սարգսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով