Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե հուլիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ։