Ադրբեջանի ու Իրանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել․վիրավորվել են ադրբեջանցի սահմանապահներ |factor.am|

factor.am: Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական ​​սահմապահ ծառայության (ՊՍԾ) մամուլի կենտրոնը։

Նշվում է, որ հուլիսի 24-ին՝ ժամը 03:30-ին, Պետական ​​սահմանապահ ծառայության «Գոյթեփեի» սահմանապահ ջոկատի տարածքում 2 անհայտ անձինք Իրանից Ադրբեջանի ուղղությամբ խախտել են պետական ​​սահմանը։ Սահմանախախտները զինված դիմադրություն են ցույց տվել և հակառակ ուղղությամբ դիմել փախուստի։

Հաղորդվում է, որ զինված միջադեպի հետևանքով երկու սահմանապահներ թեթև վնասվածքներ են ստացել, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Սահմանախախտներից ևս նույնպես վիրավորվել է։

Տարածքը զննվել է, հայտնաբերվել և առգրավվել է մինչև 11 կգ թմրամիջոց, գիշերային տեսողության սարք, ատրճանակ և պարկուճներ։ Միջադեպի վայրում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները։ Ձեռնարկվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով