Ադրբեջանի ու Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Իրանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Յոավ Գալանթը։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ 

Ըստ աղբյուրի՝ Գալանթը գոհունակություն է հայտնել հաստատված երկկողմ համագործակցության կապակցությամբ՝ նշելով, որ Իսրայել-Ադրբեջան հարաբերություննը հիմնված են բարեկամության և փոխվստահության վրա։

«Հասանովը շնորհավոր է Գալանթին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ ու ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունը ընդլայնելու վստահություն հայտնել։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը վճռականորեն դատապարտել են կատարված ահաբեկչական գործողությունները, քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր ու ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով