Ադրբեջանի ներկայացրած առաջարկներում կա և՛ հետընթաց, և՛ առաջընթաց․ Արարատ Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին առաջարկներում (դեկտեմբերի վերջ) հայկական կողմը բովանդակային առումով տեսնում է և՛ որոշակի հետընթաց մի շարք հոդվածներով, և՛ որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղությամբ։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքին։

Նա տեղեկացրեց, որ հունվարի 4-ին հայկական կողմն Ադրբեջանին փոխանցել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հայկական առաջարկները։

«Մենք շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա և ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք կրկին շատ կառուցողական են»,- նշեց Միրզոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով