Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 5-ին Բաքվում ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է Ադրբեջանի նախագահականը:
Հանդիպմանը մասնակցած թուրքական պատվիրակության կազմում եղել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի հրամանատարը, ռազմածովային ուժերի հրամանատարը և ռազմաօդային ուժերի հրամանատարը։
Հանդիպմանը նշվել է, որ 2022 թվականը շատ հաջող տարի է Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացման տեսանկյունից, որ երկու երկրների միջև կապերն ամրապնդվում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Ընդգծվել է ներկայումս Ադրբեջանում անցկացվող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների մեծ նշանակությունը, և որ Ադրբեջանն ու Թուրքիան ապագայում միշտ կլինեն միմյանց կողքին։