Ադրբեջանի  հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտություն են․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի խոսքով աշխարհակարգը, որը համարվում էր մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից մեկը, գոյություն չունի։ Այս մասին նա հայտարարեց այսօր մեկնարկած ասուլիսի սկզբում։ 

«Ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը՝ ոչ ոք չգիտի․ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են և աննյութական, իսկ աշխարհքաղաքակա անկայունությունններից բխող սպառնալքները՝ տեսանելի և իրական»,- ասաց Փաշինյանը։ 

Վարչապետը նշեց, որ Ուկրաինայի իրադարձությունների բերումով մեր տարածաշրջանում աշխարհքաղաքական ազդեցությունները նվազել են, իսկ  «Արևելք-Արևմուտք՝ մեզ համար ավանդական բանաձևերը» բավարար չափով չեն գործում․ «Ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական նշանակություն են ստանում տարածաշրջանային ոչ կոնֆրոնտացիոն քաղաքականության մշակումը, զարգացումը և իրագործումը և տարածաշրջանային ապագայի ճարտարապետության մեջ Հայաստանի Հանրապետության տեղի և դերի հստակեցումը։ Հայաստանին սահմանակից, այն է՝ Հայաստանը շրջապատող երկրներից որևէ մեկը մյուսի հետ կոնֆրոնտացիոն հարաբերություն չունի և նույնիսկ ամենասուր հարցերի լուծման բանաձևը համարվում է համագործակցության քաղաքականությունը, որն առավել արդյունավետ է դառնում շահերի հավասարակշռման արդյունքում»։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Իրանի և Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով, իսկ «Ադրբեջանի  հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտություն են»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով