Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը, կիրառել են ականանետային  միջոցներ․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: 

«Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային  միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասվում է մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: 

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր  և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով