Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:
ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: