Ադրբեջանի դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ և պահանջել դադարեցնել թշնամական գործողությունները |news.am|

news.am: Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում:

«Այս քայլը հաջորդել է COP29-ում Ֆրանսիային և եվրոպացիներին ուղղված Ադրբեջանի իշխանությունների անընդունելի հայտարարություններին, որոնց արդյունքում Ֆրանսիայի Կանաչ անցման, էներգետիկայի և կլիմայի հարցերով նախարար Անյես Պանիե-Ռունաշերը ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը համաժողովին։

Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,-ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով