Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել շտապ դեէսկալացնել իրավիճակը իսրայելապաղեստինյան հակամարտության գոտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է իսրայելապաղեստինյան հակամարտության գոտում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունները։ Այս մասին ասված է երկրի ԱԳ նախարարության «X»-ի գրառման մեջ։

«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում ինչպես Իսրայելում, այնպես էլ Գազայի հատվածում բազմաթիվ խաղաղ բնակիչների ողբերգական մահվան կապակցությամբ։ Կոչ ենք անում շտապ դեէսկալացնել իրավիճակը»։

Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։

Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։

ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով