Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար. Հաջիև |24news.am|

24news.am: Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ TRT World-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցն ադրբեջանական կողմը գնահատել է որպես երկու երկրների միջև արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն՝ նպաստելու խաղաղության օրակարգին։

«Երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ավարտի համար լուրջ խոչընդոտներ չենք տեսնում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են: Առայժմ դժվար է խոսել կոնկրետ ժամկետների մասին, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս անհրաժեշտ են հետագա բանակցություններ գործընթացն ավարտելու համար», – ասել է Հիքմեթ Հաջիևը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով