armenpress.am: Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին։
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Իմ տեղեկություններով մինչև այս պահը Ադրբեջանը դեռևս չի արձագանքել այդ առաջարկներին»,- ասաց Խանդանյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։