Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:
Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը իր հերթին հայտնում է, որ ադրբեջանական կողմից զոհվել է 3 զինծառայող։