1lurer.am: Երեկվանից որոշ տելեգրամյան ալիքներ, ապա նաեւ ТАСС-ը գրել էին, որ մայիսի 19-ին նախատեսվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է։
«Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնապես տեղեկատվություն»,- «Լուրերի» հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանից վերադառնալիս Իրանի նախագահի ուղղաթիռը կործանվել է երկրի Վերզեգան շրջանում: Զոհվել են նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ուղեկցող անձինք։