Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարարի ղեկավարությամբ կայացել է Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք

Սեպտեմբերի 9-ին Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ և ԱԳՆ կենտրոնական ապարատի դիվանագիտական կազմի անդամների մասնակցությամբ կայացել է Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերը, առկա միտումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումներն ու առանցքային հարցերը։ Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին։

Քննարկվել են նաև Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով