Աբովյանի և Նաիրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 11-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանի և Նաիրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Արարատի, Արտաշատի, Թալինի, Արթիկի, Անիի, Աշոցքի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով