Աբդոլլահիանը Բայրամովի հետ քննարկել է առկա թյուրըմբռնումները. Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ երեկ գիշեր և այսօր երեկոյան Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։

Նշվում է, որ պաշտոնյաները ծավալուն քննարկում են ունեցել երկկողմ հարաբերություններում զարգացումների և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են առկա խնդիրներն ու թյուրըմբռնումները և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ հարգանքի, միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը։

Աբդոլլահիանը նշել է, որ տարածաշրջանի երկրների միջև հակասությունները միայն թշնամիների օգտին են։ Ընդգծվել է լրատվական դաշտն ավելի շատ վերահսկելու անհրաժեշտությունը՝ ի շահ երկու երկու ժողովուրդների ու երկրների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով